Ներքին 7 ամիս առաջ - 18:37 23-02-2026

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սանաէ Տակաիչիին ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առիթով և լավագույն բարեմաղթանքներ հղում Ձեզ և Ճապոնիայի ժողովրդին:

Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ ընդհանուր ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները: Կարևորելով շարունակական բնույթ կրող ակտիվ քաղաքական երկխոսության, ինչպես նաև անցյալ տարվա ընթացքում տնտեսական և մշակութային փոխգործակցության ոլորտներում արձանագրված դրական զարգացումները՝ վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը համատեղ ջանքերով առավել ընդլայնելու մեր երկրների միջև գործընկերությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ բարեկամ Ճապոնիային՝ բարեկեցություն և առաջընթաց»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան