Ներքին 5 տարի առաջ - 16:31 05-06-2021

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի ազգային տոնի առթիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Դանիայի բարեկամ ժողովրդին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Հայաստանը կարևորում է Դանիայի հետ բարեկամական կապերի շարունակական ամրապնդումն ու զարգացումը։ Լիահույս եմ, որ կառուցողական երկխոսության միջոցով մեզ կհաջողվի ընդլայնել հայ-դանիական հարաբերությունների օրակարգը՝ բարձրացնելով մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունը որակական նոր մակարդակի։

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»,- ասված է շնորհավորական ուղերձում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան