Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 18:10 23-02-2026

45 կտրված բարդի․ ինչպես են «ջրվում» քրեական գործերը «իրական Հայաստանում»

Քչերը կհիշեն 2024 թվականին բնության և օրենքի նկատմամբ իրականացված աղմկահարույց վանդալիզմի դեպքը, երբ քաղաքացին օրը ցերեկով ապօրինի հատել էր 45 բարդի։ Այդ ժամանակ իշխանամերձ մամուլը և իրավապահ մարմինները միաբերան հավաստիացնում էին՝ օրինախախտը կպատժվի։

Անցավ մեկ ու կես տարի։ Հասարակության մի մասը մոռացավ դեպքի մասին, մյուսներն էլ մնացին այն համոզման, թե օրենքի գերակայությունն ապահովվել է։ Սակայն իրականությունն այլ է։ Ծառերի զանգվածային հատման գործով հիշատակվող Վահե Մաթոսյանը մինչ օրս քրեական պատասխանատվության չի ենթարկվել՝ չնայած այն հանգամանքին, որ խոսքը վերաբերում էր ծանր հոդվածով նախատեսվող արարքի։

Ըստ Oragir․News-ի աղբյուրների՝ նրան քրեական գործից ազատել է բարեկամուհին՝ Քրիստիննե Գրիգորյանը, որը ղեկավարում է Արտաքին հետախուզության ծառայությունը։ Թեև հարուցված քրեական գործը կարճվել է, սակայն անհայտ է՝ ինչ հիմնավորմամբ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Վահե Մաթոսյանի հետ՝ պարզելու, թե ինչ հիմքով է կարճվել նշված քրգործը։ Մեր հեռախոսազանգերին պատասխանեցին Վահե Մաթևոսյանի աշխատակիցները։ Նրանք խոստացան մեր զանգի մասին փոխանցել Վահե Մաթոսյանի՝ վստահեցնելով, որ նա հետադարձ կապ կհաստատի։ Սակայն բնականաբար, ապարդյուն։

Չնայած հանրային դժգոհությանը՝ որևէ պաշտոնական տեղեկատվություն քրեական պատասխանատվության վերաբերյալ չի հրապարակվել։ Ավելին, իրավապահ մարմինները չեն ներկայացրել նաև գործի ընթացքի և արդյունքների մասին հստակ պարզաբանումներ։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է ունեցել աղմկահարույց այս գործը և իրականացվե՞լ է արդյոք լիարժեք քննություն։

Դատախազությունից հայտնեցին, որ վերոնշյալ քրեական գործի վարույթը կարճվել է՝ գործուն զղջալու հիմքով: Վնասը իբր վերականգնվել է: Թեև անհայտ է, թե ինչպես կարելի է վերականգնել 45 հսկա բարդիները։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ