Մամուլ 4 տարի առաջ - 09:02 10-11-2021

Նախկին պաշտոնյաներին վերաբերող քրեական գործերը դոփում են տեղում․ Ժողովուրդ

«Նախաքննական մարմիններում, մասնավորապես՝ ՀՔԾ-ում, Զինվորական քննչական վարչությունում մի շարք նախկին պաշտոնյաների վերաբերյալ հարուցված քրեական գործեր կան: Մասնավորապես, այնտեղ է քննվում ՀՀ զինված ուժերի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն երկար ժամանակ է, ինչ այդ գործով քննչական գործողություններ չեն կատարվում: Այսինքն՝ Մովսես Հակոբյանին կանչել են հարցաքննության, ու գործը դոփում է տեղում: Քննչական կոմիտեում է քննվում, օրինակ, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթեցման մասով հարուցված քրեական գործը, որից մեկ տարի է անցել, եւ գործը մնում է տեղում: Այս գործով էլ միայն Ջալալ Հարությունյանին են հարցաքննել:

Այս եւ մի շարք այլ գործերով մեկ տարի է անցել, սակայն որեւէ նորություն չեն կարողանում գտնել կամ ներկայացնել հանրությանը»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»