Սպորտ 8 ամիս առաջ - 21:27 22-02-2026

Բարսելոնան խոշոր հաշվով հաղթեց Լևանտեին

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» «Կամպ Նոուում» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Լևանտեի» դարպասը։

Հանդիպումը սկսվեց տանտերերի բացահայտ առավելությամբ. Արդեն 4-րդ րոպեին Մարկ Բեռնալը բացեց հաշիվը։ 32-րդ րոպեին Ֆրենկի դե Յոնգը կրկնապատկեց այն՝ ամրապնդելով կատալոնացիների առավելությունը։ Հանդիպման վերջնակետը 81-րդ րոպեին դրեց Ֆերմին Լոպեսը՝ Յամալի փոխանցումից հետո հեռահար հարվածով գրավելով Մեթյու Ռայանի պաշտպանած դարպասը։

Կատալոնական ակումբը գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Լևանտեն» 25 միավորով շարունակում է ընթանալ նախավերջին՝ 19-րդ տեղում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ