Ներքին 7 ամիս առաջ - 23:04 20-02-2026

ՌԴ քաղաքացի ադրբեջանցիները Հայաստան են այցելել և 2013-ին, և 2014-ին. ԱԱԾ

Հայաստան այցելած ազգությամբ ադրբեջանցիները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, ովքեր ՀՀ են այցելել նաև նախկինում` 2013 ու 2014 թվականներին։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` այս մասին հայտնեցին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից։

ԱԱԾ-ից տեղեկացրին նաև, որ նրանք Հայաստան են մուտ գործել ու երկիրը լքել են պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետով, իսկ այցը կրել է մասնավոր բնույթ։

Ազգային անվտանգության ծառայությունից հիշեցրին նաև, որ ԱԱԾ գործունեության և դրա արդյունքների վերաբերյալ տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքի շարքին և, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ենթակա չեն հրապարակման։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով