Ավելին 4 տարի առաջ - 23:32 06-12-2021

2013 թվականին լեռնագնացը Մոնբլանում զմրուխտներով, սուտակներով և շափյուղաներով տուփ է գտել և հանձնել ոստիկանությանը․ ութ տարի անց նա ստացել է իր բաժինը

Ֆրանսիացի ալպինիստը, որը 2013 թվականին Ալպերում գտնվող Մոնբլան լեռան վրա թանկարժեք քարերով տուփ էր գտել, ութ տարի անց ստացել է գանձի կեսը։ Գանձի երկրորդ մասը մնացել է Ֆրանսիայի իշխանությունների մոտ։ Քարերը բաժանվել են երկու հավասար մասերի՝ յուրաքանչյուրը 150 հազար եվրո արժողությամբ, ասել է Շամոնիի քաղաքապետ Էրիկ Ֆուրնիեն։

Լեռնագնացը, որի անունը չի նշվում, 2013 թվականի օգոստոսին մետաղյա տուփ էր գտել՝ զմրուխտներով, սուտակներով և շափյուղաներով: Զարդերի ընդհանուր քաշը կազմել է 140 գրամ, այն ժամանակ գանձերը գնահատվել են 130-ից 240 հազար եվրո։ Զարդերով փաթեթի վրա գրված է եղել «Made in India»: Լեռնագնացը գանձը հանձնել է ոստիկանությանը, ինչպես պահանջում է ֆրանսիական օրենսդրությունը: Զարդերի օրինական տերերին գտնել չի հաջողվել։

Ենթադրաբար, քարերով տուփը եղել է Air India-ի երկու ինքնաթիռներից մեկում, որոնք 1950 և 1966 թվականներին վթարի են ենթարկվել Մոնբլանի վրա: Շամոնիի քաղաքապետը լրագրողների հետ զրույցում շնորհակալություն է հայտնել տղամարդուն ազնվության համար։ Ինքը՝ լեռնագնացը, այս մասին մեկնաբանել էր հուլիսին, երբ իմացել էր, որ իրեն կտրամադրեն գանձի մի մասը ։ Նա Le Parisien թերթին ասել է, որ «չի ափսոսում ազնիվ լինելու համար»։ Տղամարդն հայտնել է, որ գումարի մի մասը կծախսի իր բնակարանը վերանորոգելու վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով