Ավելին 4 տարի առաջ - 19:27 12-01-2022

Հավաքարարն օդանավակայանի զուգարանում ոսկյա զարդերով տուփ է գտել

Ինդոնեզիայում հավաքարարն օդանավակայանի զուգարանը մաքրելիս 97 գրամ ոսկի է հայտնաբերել, հայտնում է Coconuts պարբերականը։ Կինն իր գտածոն հանձնել է ոստիկաններին, որպեսզի նրանք գտնեն թանկարժեք իրերի տիրոջը։

Դևի Լաստարին Մեդանի օդանավակայանում զուգարանը մաքրելիս զարդատուփ է նկատել և բացել է այն։ Կինն ապշել է, տեսնելով, որ զարդատուփում ոսկյա զարդեր են։ Նա արագ կողմնորոշվել է և անմիջապես տուփը հանձնել օդանավակայանի ոստիկաններին։

«Եթե ես ոսկեղենն ինձ պահեի, ապա կամաչեի դրա տիրոջից, որն այն փնտրում էր»,- խոստովանել է հավաքարարը։

Ոստիկանությունը հաստատել է, որ Դևին հայտնաբերել է մաքուր ոսկուց պատրաստված զարդեր, որոնց մոտավոր արժեքը 6000 դոլար է կազմում։ Ճիշտ է, մինչ այժմ տուփը ոչ ոք չի վերցրել. այն դեռ պահվում է սպաների մոտ և սպասում է իր տերերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան