Սպորտ 8 ամիս առաջ - 19:34 20-02-2026

​Պաշտոնական. «Նոա»-ն նոր հարձակվող ունի

Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոային» է միանում 27-ամյա ռումինացի վինգեր Վալենտին Կոստաշը։

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

​Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 31 խաղերում Կոստաշը դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

​Ռումինիայի քառակի չեմպիոնը և կրկնակի գավաթակիրը «Նոա» է տեղափոխվել «ՈւՏԱ Առադ» ակումբից՝ տրանսֆերային համաձայնագրով։

​Ֆուտբոլիստը Սանդրո Պերկովիչի գլխավորած ակումբում կկրի 20 համարի մարզաշապիկը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռումինական ակումբը որպես փոխհատուցում կստանա 200 հազար եվրո, իսկ Կոստաշի աշխատավարձը հայկական թիմում կկազմի ամսական 30 հազար եվրո։

Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։

Armsport

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ