Մամուլ 7 ամիս առաջ - 08:15 20-02-2026

Չեն ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Արցախցիներից շարունակում ենք դժգոհություններ ստանալ, որ ՀՀ քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում նրանց համար։ Հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանությունը որոշեց արցախցիներին տրված հայկական անձնագրերը փոխել, քանի որ դրանք տրամադրվել էին 070 կոդով: 23-ից հետո շարունակ կոչ էին անում փոխել անձնագրերը, իսկ հիմա խոչընդոտում են` նոտարների կողմից ձեւական թերություններ հայտնաբերելով, էլեկտրոնային հերթագրումը խափանելով, դիմումներին ամիսներով ընթացք չտալով:

Դիցուք, մեզ ասացին, որ կան մարդիկ, որ անցած տարվա նոյեմբերի վերջերին դիմել են քաղաքացիության համար, բայց մինչ օրս չեն ստացել։ Իհարկե, պատկան գերատեսչությունից վերջերս վստահեցրին, որ նման բան չկա, սակայն, արցախցիների հաշվարկներով, այսօրվա դրությամբ առնվազն 19 հազար մարդ դիմել է քաղաքացիության հարցով ու բյուրոկրատական քաշքշուկների մեջ հայտնվել։ Արցախցիները կասկածներ ունեն, որ իշխանությունները հասկացել են՝ նրանք հակաիշխանական դիրքորոշում ունեն, ընդդիմության էլեկտորատն են, ուստի միտումնավոր ձգձգում են նրանց փաստաթղթեր տալը, որպեսզի թույլ չտան, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցեն։ Ըստ ՆԳՆ-ի՝ 2026 թվականի դրությամբ մոտ 30 հազար արցախցի ՀՀ քաղաքացի է դարձել, որից 9 հազարը՝ երեխա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան