Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:00 17-02-2026

Տերմինալով նույնականացման նպատակը անկանխիկի շարժը վերահսկելն է. Պիպոյան

Կենտրոնական բանկի որոշմամբ մեկնարկել է տերմինալներով նույնականացման գործընթացը։

Քաղաքացիները վերջին օրերին տերմինալները սպասարկող ընկերություններից SMS հաղորդագրություններ են ստանում, ըստ որոնց տերմինալներով հաշվի, քարտերի համալրում, ինչպես նաև վարկի մարում իրականացնելու համար անհրաժեշտ է նույնականացում անցել և հաստատել սեփական անձը։

Ինչ է իրենից ենթադրում այդ գործընթացը․ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ անձն իր ինքնությունը պետք է հաստատի վճարային տերմինալի միջոցով, ոչ թե օնլայն։

Պիպոյանի խոսքով՝ սա մասնավոր ընկերության նախաձեռնությունը չէ։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ իշխանությունն այս քայլով նպատակ ունի վերահսկել անկանխիկ շրջանառությունը։

«Բնականաբար, մեր երկրում ինչ լինում է` մի կետից, մի հրահանգի հիման վրա է տեղի ունենում։ Մենք անկախ մարմիններ վաղուց արդեն Հայաստանում չունենք, ինչքան էլ սահմանադրորեն իրենք անկախ կարգավիճակ ունենան»,- նշում է Բաբկեն Պիպոյանը՝ ընդգծելով, որ գործընթացը կարող է նաև որոշակի անհարմարություններ առաջացնել։

Հավելենք, որ տերմինալով նույնականացումը նոր պահանջ է, որի նպատակը ֆինանսական հոսքերի վերահսկումն է, և օգտատերերի ինքնության պարտադիր հաստատումը։

Թեև այն ներկայացվում է որպես ստվերի դեմ պայքարի գործիք, հասարակության մի հատված այն դիտարկում է որպես վերահսկողության ուժեղացման միջոց, որը կարող է սահմանափակել կանխիկի ազատ օգտագործումը և բարդացնել առօրյա գործարքները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում