Ներքին 1 տարի առաջ - 12:18 14-12-2024

Թուրքիայի նպատակը խաղաղությունը չէ։ Թուրքիայի նպատակը Հայաստանին տիրելն է․ Մուրադ Փափազյան

Թուրքիայի նպատակը խաղաղությունը չէ։ Թուրքիայի նպատակը Հայաստանին տիրելն է, Հայաստանին տիրապետելը, նրան կախման մեջ դնելը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ (Ֆրանսիա) Մուրադ Փափազյանը Երևանում գումարված «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովում։

«Հայաստանի ուժականության այս պայմաններում Թուրքիայի հետ սահմանների բացումը կարճ ժամանակում հանգեցնելու է Հայաստանի տնտեսության զավթմանը, ինչն էլ հանգեցնելու է մեծ արտագաղթի և Սփյուռքի հետ առանց այն էլ թույլ կապերի խզմանը։ 2.5 մլրդ դոլարը բավական է Թուրքիային՝ Հայաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներն իր ձեռքն առնելու համար, ինչն էլ քաղաքական կախման է հանգեցնելու»,- ասել է Փափազյանը։

Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում ընթանում է «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովը։ Խորհրդաժողովում քննարկվում են հետևյալ թեմաները՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը որպես անվտանգային և զսպիչ գործոն, աշխարհաքաղաքական զարգացումներ. պանթուրքականությունը տարածաշրջանային սպառնալիք, հայ-թուրքական տնտեսական հարաբերություններ. կախվածությու՞ն, թե՞ հնարավորություն:

Մանրամասները՝ տեսանյությում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի