Արտաքին 8 ամիս առաջ - 20:53 17-02-2026

Իրանն ու ԱՄՆ-ն առաջընթաց են գրանցել Ժնևում կայացած բանակցություններում. Օմանի ԱԳՆ

Իրանը և Միացյալ Նահանգները առաջընթաց են գրանցել Ժնևում միջուկային հարցի շուրջ բանակցությունների ընթացքում, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։

«Իրանի և Միացյալ Նահանգների միջև այսօր Ժնևում կայացած անուղղակի բանակցություններն ավարտվել են ընդհանուր նպատակների և համապատասխան տեխնիկական հարցերի որոշման գործում լավ առաջընթացով», -գրել է նա X-ում: Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ խորհրդակցությունները կառուցողական էին, և կողմերը «լուրջ ջանքեր են գործադրել վերջնական համաձայնագրի հետ կապված մի շարք հիմնական սկզբունքներ որոշելու համար»:

Միևնույն ժամանակ, Ալ-Բուսաիդին ընդգծել է, որ «դեռ շատ աշխատանք կա անելու» համաձայնության հասնելու համար:

«Կողմերը հեռացան հանդիպումից՝ հաջորդ քայլերի վերաբերյալ հստակ պատկերացում ունենալով»,- եզրափակել է նա:

Օմանի նախարարը նաև բարձր է գնահատել Միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի ներդրումը բանակցային գործընթացում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»