Արտաքին 4 տարի առաջ - 23:38 13-07-2022

Թուրքիայում կայացած բանակցություններում պայմանավորվել են ստեղծել ուկրաինական հացահատիկի արտահանման համակարգող կենտրոն

Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել ուկրաինական հացահատիկի արտահանման համակարգող կենտրոն ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին բանակցություններից հետո հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հաղորդում է Anadolu-ն։

Աքարի խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հիմնական տեխնիկական հարցերի շուրջ, ինչպիսիք են համատեղ հսկողությունը մեկնման և նշանակման կետերում, տրանսպորտային ուղիներով նավարկության անվտանգության ապահովումը։

Ըստ պաշտպանության նախարարի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ ևս մեկ հանդիպում կանցկացնեն Թուրքիայում, որտեղ ակնկալվում է, որ նրանք ևս մեկ անգամ կքննարկեն բոլոր մանրամասները և կստորագրեն փաստաթղթեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան