Ավելին 8 ամիս առաջ - 17:45 14-02-2026

Քանյե Ուեսթի արձագանքը նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի նոր սիրավեպին

48-ամյա Քանյե Ուեսթը դժգոհ է իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի նոր սիրավեպից և «խելագարության աստիճանի» նախանձում է նրա և «Ֆորմուլա 1»-ի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հարաբերություններին, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով ռեփերին մոտ կանգնած աղբյուրին։

«Քանյեն խելագարության աստիճանի խանդում է, և նա այս ամենը տարօրինակ է համարում։ Նա միշտ դժվարությամբ է տեսել իր նախկինին մեկ այլ տղամարդու հետ։ Այդպես էր Փիթ Դևիդսոնի հետ, իսկ հիմա նույնը Լյուիսի հետ», – փոխանցում է ներքին աղբյուրը։

Նա նաև նշել է, որ ուրախ է իր ներկայիս կնոջ՝ Բիանկա Սենսորիի հետ և չի նախատեսում միջամտել Քարդաշյանի անձնական կյանքին, որի հետ նա նոր է սկսել վերականգնել հարաբերությունները։

Հիշեցնենք, որ 45-ամյա ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի և 41-ամյա Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի հարաբերությունների մասին հայտնի դարձավ հունվարի վերջին։ Զույգը պաշտոնապես հաստատեց իրենց սիրավեպը միայն մի քանի օր անց՝ միասին հայտնվելով Սուպերբոուլում։

Քիմն ու Լյուիսը ճանաչում են միմյանց ավելի քան տասը տարի. նրանք հանդիպել են դեռ այն ժամանակ, երբ Skims ապրանքանիշի հիմնադիրը դեռ ամուսնացած էր Քանյեի հետ, և հաճախ ժամանակ են անցկացնում միասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան