Ավելին 4 տարի առաջ - 19:40 19-06-2022

Քիմ Քարդաշյանը պատմել է Քանյե Ուեսթի հետ անհաջող հարաբերությունների մասին

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը The Blast ամսագրին տված հարցազրույցում պատմել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնության և ամուսնալուծության մանրամասների մասին։

Նրա խոսքով, ինքը ամեն ինչ արել է, որպեսզի իր միությունը Ուեսթի հետ հաջող լինի։ «Քարդաշյանների ընտանիքը» շոուի եզրափակչի ժամանակ նա ասել է, որ շնորհակալ է, որ ամուսնության ընթացքում հարազատներից ոչ ոք իրեն չի տանջել հարցուփորձերով, թե արդյոք իրենց մոտ ամեն ինչ կարգին է։

«Ինձ թույլ տվեցին կատարել իմ ճանապարհորդությունը և ինքնուրույն տեսնել այն, և ես գնահատում եմ դա», - ասել է Քիմը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ եթե մարդիկ իրականում իմանային, թե ինչպիսին է եղել իր ամուսնությունը, կզարմանային, որ այն այդքան երկար է տևել։ Քիմն ասել է, որ ամուսնալուծությունը երկուսի համար էլ հեշտ չի եղել, սակայն նախկին ամուսնու «մոլուցքը» «բացասական ու հրապարակային» վերահսկողության հանդեպ ավելի մեծ ցավ է պատճառել իրեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»