Օրակարգ 8 ամիս առաջ - 20:00 11-02-2026

Օրակարգ. Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը երաշխավորված է. Հայկ Մարտիրոսյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Հայկ Մարտիրոսյանի հետ զրուցել ենք ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի, դրանց ընթացքում ստորագրված փաստաթղթերի, արած հայտարարությունների ու կարևորագույն ուղերձների, երկու երկրների հետ ստորագրված փաստաթղթերի ու համագործակցության շոշափելի տարբերությունների, Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդներին վերադարձնելու հնարավորությունների, Արևմուտքի կողմից Նիկոլ Փաշինյանի իշխանությանը շարունակվող աջակցության պատճառների, Իրանի դեմ սպասվող հարձակման, դրանում Հայաստանի և Ադրբեջանի ներգրավվածության, առաջիկայում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հայկ Մարտիրոսյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը երաշխավորված է։

«Առանց Վենսի հայտարարության էլ՝ հստակ պարզ է և վաղուց էր պարզ, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը երաշխավորված է։ Այսինքն լինելու է, այնպես չի, որ Վենսին լսեց հայ ընտրողը և գնալու է դրա արդյունքում ընտրի Նիկոլ Փաշինյանին, կամ այնպես չի, որ Միացյալ Նահանգները ներգործելու է Հայաստանում ընտրությունների ընթացքի վրա և այնպես է անելու, որ Փաշինյանը ընտրվի, թեև ինքը չընտրվող էր: Այդպիսի բան չկա: Ինչո՞ւ է սատարում Վենսը՝ շատ պարզ է, շատ հստակ է: Նիկոլ Փաշինյանը ձեռնտու է այսօր բոլորին՝ նրանով, որ ինքը Հայաստանը դարձրել է խամաճիկ բոլորի ձեռքում և ինքը բոլորին առաջարկում է այն ամենը, ինչ բոլորը ուզում են»,- ասաց նա՝ շեշտելով, որ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը դարձրել է Ադրբեջանի սատրապությունը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ հայ ժողովուրդը պաշտում է Նիկոլ Փաշինյանին, ով մեր հայրենազրկման գաղափարախոսն է։

Մանրամասները՝ հարցազրույցում.


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող