Ներքին 8 ամիս առաջ - 15:23 11-02-2026

Որքան չթաքցնենք մեր հարկերը, այնքան երեխաների բուժմանը տրամադրվող միջոցները մեծ կլինեն. Ավանեսյան 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսի ընթացքում հարց հնչեց ապահովագրության մեջ չներառված հիվանդությունների մասին, որոնք պահանջում են դեղամիջոցի շարունակական ստացում։ Եվ այս պատճառով բազմաթիվ ընտանիքներ արտագաղթում են, օրինակ, Վրաստան, որտեղ տվյալ հիվանդությունը ներառված է պետական աջակցության շրջանակում, և այս երկրում կարողանում են կազմակերպել իրենց երեխայի բուժումը:

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նախնական գնահատմամբ՝ դա բավական մեծ բյուջե պահանջող ծրագիր է:

Մենք 2 տարի է՝ աշխատում ենք բուժման ապահովման մասով, դեղորայքային հաշվարկներ ենք իրականացնում, նախնական գնահատմամբ՝ մոտ 600-700 միլիոն դրամի մասին է խոսքը, ու սա բավական մեծ բյուջե պահանջող ծրագիր է:

Մենք ամեն տարի բավականին թանկարժեք բուժման դեղորայք ու մեթոդներ տրամադրում ենք մեր երեխաների բուժօգնությունն ամբողջացնելուն, բայց չենք կարող տարիների կուտակված խնդիրները 1 տարում լուծել», - ասաց նախարարը:

Անահիտ Ավանեսյանը հիշեցրեց նաև հարկերի մասին:

«Ինչքան մենք մեր հարկերը վճարենք ու չթաքցնենք, այնքան մեր երեխաներին ուղղվող բյուջետային միջոցները կմեծանան և մենք կկարողանանք ընդգրկել նաև այս երեխաներին ու հոգալ նաև իրենց կարիքները: Մեր նպատակն է ամեն տարի ընդլայնվելով, ի վերջո Հայաստանում ապահովել երեխաների առողջության ամբողջական ներառումը» - նշեց նախարարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»