Ներքին 4 տարի առաջ - 20:16 06-10-2022

Արհեստական բանականությունը և անձնավորված դեղամիջոցները կարող են նպաստել հիվանդությունների բուժմանը. նախարար

Արհեստական բանականությունը և անձնավորված դեղամիջոցները կարող են մեծապես նպաստել հիվանդությունների բուժման և կանխարգելման գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-իր էջում նման տեսակետ է հայտնել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ կից հրապարակելով լուսանկար Երևանում հոկտեմբերի 5-6-ն անցկացված Գլոբալ նորարարական ֆորումին իր մասնակցությունից:

Նախարարը նաև ընդգծել է, որ, սակայն էթիկական նորմերը և կարգավորումներն անհրաժեշտ են պաշտպանելու և գիտական ձեռքբերումները հօգուտ մարդկանց օգտագործելու համար:

«Ես հավատում եմ, որ Հայաստանում արհեստական բանականության և տեխնոլոգիաների զարգացումը հնարավոր է և իրատեսական, եթե ներդրում անենք կրթության և ենթակառուցվածքների մեջ»,-հավելել է Ավանեսյանը:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի(FAST) Գլոբալ նորարարական չորրորդ ֆորումն անցկացվել է Երևանում հոկտեմբերի 5-6-ը: Ֆորումը սկսել է իրականացվել 2017 թվականից: Ֆորումն այս տարի անցկացվել է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո՝ առանցքում ունենալով արհեստական բանականության բազմոլորտ կիրառություններն ու մարդկային գործունեության վրա ունեցած ազդեցությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի