Ներքին 1 տարի առաջ - 20:35 18-10-2024

Ադրբեջանն օգտագործում է արհեստական բանականությունը՝ աշխարհին ավելի լավը երևալու համար. զեկույց

OpenAI ընկերությունը զեկույց է հրապարակել՝ անդրադառնալով տարբեր խմբերի կողմից ChatGPT-ի (արհեստական բանականության) օգտագործման վնասակար կողմերին։

Զեկույցում նշվում է ԱՄՆ-ից աշխատող մի խմբի մասին, որը ադրբեջանական փիարով։ Խումբը, մասնավորապես, զբաղվել է Ադրբեջանի գովաբանությամբ, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների պաշտպանության մասին դրական արձագանքներ տարածելով։

Զեկույցում նշվում է․ «ԱՄՆ-ում անհայտ մի խումբ X-ում և Facebook-ում քաղաքական մեկնաբանություններ է տեղադրել՝ անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, ադրբեջաներեն, հայերեն, իտալերեն, իսպաներեն, թուրքերեն, գերմաներեն, լեհերեն և ռուսերեն լեզուներով: Սա պարզվել է ծառայողական քննությամբ։ Մենք արգելափակել ենք մի խումբ հաշիվներ, որոնք օգտագործում էին API-ն՝ մեկնաբանություններ տեղադրելու համար, որոնցից շատերը գովաբանում էին Ադրբեջանին կամ պաշտպանում մարդու իրավունքների իրավիճակն այնտեղ: Քննարկվել են նաև այլ թեմաներ՝ մատնանշելով գործողության հնարավոր կոմերցիոն բնույթը։ Մենք այս ցանցն անվանել ենք «A2Z» Ադրբեջանի մասին հաճախակի հիշատակումների և AI-ի օգտագործման պատճառով»։

Հարևան պետությունը, փաստորեն, մեծ ներդրումներ է անում՝ արհեստական բանականության միջոցով բարձրացնելով իր հեղինակությունը հասարակության շրջանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան