Սպորտ 8 ամիս առաջ - 09:46 08-02-2026

ԵՎՐՈ-2026․ Իսպանիան դրամատիկ խաղում հաղթեց Պորտուգալիային՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե Արենա» մարզապալատում ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի եզրափակիչում Իսպանիայի ազգային հավաքականը դրամատիկ պայքարում հաղթեց Պորտուգալիայի ընտրանուն՝ 5:3 հաշվով և ութերորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Հանդիպման մեկնարկը հաջող էր իսպանացիների համար․ արդեն 1-ին րոպեին Անտոնիո Պերեսը բացեց հաշիվը, իսկ 2-րդ րոպեին Խոսե Անտոնի Ֆերնանդես Ռայանը կրկնապատկեց այն։

Պորտուգալիայի ընտրանին կարողացավ արագ վերականգնել հավասարակշռությունը․ 4-րդ րոպեին Աֆոնսո Ժեզուսը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 6-րդ րոպեին Ռուբեն Գոիսը հաշիվը դարձրեց 2:2։ Այնուամենայնիվ, առաջին խաղակեսի վերջնամասում՝ 19-րդ րոպեին, Անտոնիո Պերեսը ձևակերպեց դուբլ՝ կրկին առաջ մղելով իսպանացիներին։

Երկրորդ խաղակեսում պայքարն էլ ավելի թեժացավ։ 29-րդ րոպեին Պաուլետան գոլ խփեց Իսպանիայի դարպասը՝ հաշիվը դարձնելով 3:3, սակայն 35-րդ րոպեին Անտոնիո Պերեսը դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ առաջ բերելով իր թիմին՝ 4:3։ Հանդիպման վերջնակետը 40-րդ րոպեին դրեց Ադոլֆոն՝ սահմանելով վերջնական հաշիվը՝ 5:3։

Նշենք, որ երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականին պայքարից դուրս թողած Խորվաթիան հետխաղյա 6-մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիային՝ դառնալով բրոնզե մեդալակիր։

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»