Սպորտ 5 տարի առաջ - 23:05 28-06-2021

Եվրո-2020. Իսպանիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Խորվաթիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ. տեսանյութ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակում Կոպենհագենում այսօր Խորվաթիան մրցեց Իսպանիայի հետ:

Հանդիպման մեկնարկային րոպեներին և ամբողջ խաղակեսում Իսպանիան առավելություն ուներ: Սակայն խորվաթներն առաջինն առաջ անցան հաշվի մեջ այն պարագայում, երբ ոչ մի հարված չէին կատարել դեպի դարպասը: Իսպանիայի հավաքականի կազմում անփույթ խաղի հետևանքով ինքնագոլի հեղինակ դարձավ Պեդրին: Իսպանիային հաջողվեց հետ բերել կորցրածը 38-րդ րոպեին: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց Սարաբիան:

Երկրորդ կեսի մեկնարկում Իսպանիան իր առավելությունը գոլի վերածեց 57-րդ րոպեին: Աչքի ընկավ Ասպիլիկուետան:

«Կարմիր ֆուրան» պահպաեց իր դիրքային առավելությունն ամբողջ խաղակեսի ընթացքում և արագ հակագրոհներից մեկի ժամանակ Ֆերրան Տորեսը, ստանալով գնդակը, օգտագործեց իր հնարավորությունը:

Խորվաթների բաց թողած գնդակից հետո նետվեցին հետ բերելու կորցրած և կարողացան նախ կրճատել հաշվի տարբերությունը (գոլն իր ակտիվում գրանցեց Օրշիչը) և հետո նաև հավասարեցրին այն: Աչքի ընկավ Պաշալիչը:

Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Իսպանիան ևս երկու գնդակ ուղարկեց Խորվաթիայի դարպասը և կարողացավ հաղթել:

Խաղն ավարտվեց 3-5 հաշվով՝ հօգուտ Իսպանիայի։

Քառորդ եզրափակիչում Իսպանիան կմրցի Ֆրանսիա-Շվեյցարիա զույգի հաղթողի հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով