Ներքին Միտք 8 ամիս առաջ - 20:46 06-02-2026

Ժողովուրդը ընտրություն պետք է կատարի ոչ թե անձերի, այլ մեկ անձի իշխանության և զարգացած պետության մեջ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր բացթողումներից մեկը կառավարման խայտառակ մոդելն էր՝ մեկ անձի իշխանությունը, երբ բոլոր որոշումները կայացվում են մեկ անձի կողմից՝ իր հնարավոր ու անհնար ռիսկերով և հետևանքներով։

Ընդ որում, կարևոր է արձանագրել, որ տարբեր ժամանակներում հասարակության որոշ հատվածներ առկա խնդիրների լուծումը, երկրի զարգացումը կապել են այդ մեկ անձի հետ՝ ձևավորելով փրկչի մոդել, երբ երկրի ղեկավարը պետք է և կարող է լուծել բոլորի և բոլոր խնդիրները։ Սա նույնպես իր բացասական անդրադարձն է ունենում մեկ անձի իշխանության ձևավորման և իշխանության ուզուրպացման գործընթացում։

Եվ ահա որոշ ուժեր փորձում են հանրությանն առաջարկել նոր փրկիչներ՝ որպես Նիկոլ Փաշինյանին այլընտրանք, ովքեր կարճաժամկետ հատվածում կարող են արձանագրել որոշ հաջողություններ, լուծել փոքր խնդիրներ, իսկ ահա երկարաժամկետ հատվածում հերթական «փրկիչը» երկիրը հասցնելու է նոր փորձանքների՝ միանձնյա իշխանության և դրա սխալների հետևանքով։

Հայաստանին պետք է ոչ թե ուժեղ և զարգացած ղեկավար, այլ առաջին հերթին ուժեղ և զարգացած պետություն, որտեղ ղեկավարը և նրա թիմը կներդնեն պետական կառավարման այնպիսի ինստիտուտներ, այնպիսի համակարգ կստեղծեն, որը երկիրը կտանի զարգացման՝ անկախ անձերի փոփոխություններից։ Իսկ ուժեղ ղեկավարները լավագույն դեպքում ստեղծում են ուժեղ իշխանություն՝ իրենց և իրենց թիմերի համար։

Առաջիկայում հայ ժողովուրդը ընտրություն պետք է կատարի ոչ թե անձերի, այլ մեկ անձի իշխանության և համակարգային զարգացած պետության միջև»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան