Ներքին Խոսք 1 տարի առաջ - 10:20 13-09-2025

Թուրքիային ու Ադրբեջանին ուժեղ և զարգացած Հայաստան պետք չէ, պետք է երկիր, ով կսպասարկի իրենց ռեգիոնալ շահերը

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և Թուրքիայի հատուկ բանագնացի հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը որոշակիություն չունեցող իմիտացիոն պրոցեսի մասին է:

Ակնհայտ է, որ Թուրքիան չի շտապում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և ՀՀ-ի հետ փոխշահավետ գործակցություն ապահովելու հարցում:

Նույնիսկ այդքան քննարկված պայմանավորվածությունը` 3-րդ երկրների քաղաքացիների ու բեռնափոխադրումների համար սահմանը բացելու վերաբերյալ, 2 տարի է, որևէ արդյունքի չի բերում:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ թեև խոսվում է ՀՀ տարածքը ենթակառուցվածքային հանգույցի վերածելու մասին, սակայն նույն Թուրքիան, ակնհայտ ձգձգելով Գյումրի-Կարս երթուղու շահագործման վերականգման հնարավորությունների շուրջ համաձայնությունը, ռեգիոնալ բեռնափոխադրումների առումով նախընտրում է շրջանցել ՀՀ-ն` շարժը Կարս-Գյումրի-Երասխավան-Նախիջևան ուղղությամբ դիտարկելու փոխարեն նախընտրում է Կարս-Իգդիր-Նախիջևան նոր երթուղին, որ կառուցման մասին վերջերս հայտարարվեց:

Թուրքիային ու Ադրբեջանին ուժեղ և զարգացած Հայաստան պետք չէ, պետք է երկիր, ով կսպասարկի իրենց ռեգիոնալ շահերը և կունենա ընդամենը օգտագործվողի կարգավիճակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»