Մամուլ 8 ամիս առաջ - 08:43 05-02-2026

Այսօր թեժ է լինելու․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է․ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր ընդդիմություն-իշխանություն փոխհրաձգություն է սպասվում։ Քննարկվելու է «Հայաստան» դաշինքի հեղինակած՝ քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարության նախագիծը:

Ի դեպ, այս թեմայով անցած տարվա նոյեմբերին նաեւ ԱԺ լսումներ էին հրավիրվել։ Նախագծում նշվում է․ «Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, եւ դրա դրսեւորումն է նաեւ աննախադեպ թվով քաղբանտարկյալների առկայությունը»: Հայտարարության համար հիմք է հանդիսացել Հայաստանում արձանագրվող ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների, ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը, քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների եւ քաղաքացիների նկատմամբ ընտրովի դատավարությունը։ Մեր տեղեկություններով, իշխանականները մարտական են տրամադրված եւ այսօր մեծ արսենալով ներկայանալու են քննարկմանը, որ ջախջախեն ընդդիմության փաստարկները: Ի դեպ, երեկվանից Հայաստանում է գտնվում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը, եւ այսօր ՀՀԿ-ն կեսօրին ակցիա է անելու ԱԺ-ի մոտ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին