Մամուլ 3 տարի առաջ - 08:31 13-06-2023

ԱԺ-ում թեժ է լինելու. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովում այսօրվանից մեկնարկում է հերթական եռօրյա կամ քառօրյա նստաշրջանը, որը սովորականից թեժ է լինելու։ Նիստերի օրակարգում 27 հարց է, որոնցից մեկն ընդդիմության կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի թեկնածուի ընտրության հարցն է, մյուսը՝ անցած տարվա բյուջեի կատարողականը: Վերջին հարցի քննարկումը նախատեսվում է չորեքշաբթի օրը, իսկ սա նշանակում է, որ մի քանի օր խորհրդարանում են լինելու կառավարության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Ընդդիմադիր «Հայաստան» ֆրակցիայից տեղեկացանք, որ եթե ֆորսմաժորներ չլինեն, ապա որոշում ունեն՝ մասնակցել Փաշինյանի ներկայությամբ նիստերին, ավելին՝ կոշտ մարտավարություն են մշակել, երեկ մի քանի ժամ նաեւ ՔՊ-ում են խմբակցության նիստ արել եւ դերաբաշխում կատարել՝ ով ինչ ելույթ պիտի ունենա, ինչ հարց տա կառավարության անդամներին եւ ղեկավարին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին