Մամուլ 4 տարի առաջ - 08:25 22-07-2022

Ամառվա վերջը թեժ է լինելու․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Անցած աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով չավարտվեց ՏԻՄ-երի խոշորացման պրոցեսը։ Այս աշնանն այն շարունակություն է ունենալու։ ՏԻՄ-երում իշխանությունն ամեն գնով գրավելու պատրաստ իշխանություններին ամառային եւ աշխատանքային բուռն ամիսներ են սպասվում, քանի որ սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում, սակայն սա դեռ ամենը չէ։ Կան այլ տասնյակ համայնքներ, որտեղ լրանում է համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը, եւ առաջիկայում կառավարությունն այդ համայնքների վերաբերյալ նույնպես, ըստ ամենայնի, ընտրություններ անցկացնելու որոշումներ կկայացնի։ Իսկ դա նշանակում է, որ օգոստոսի կեսերից կսկսվի թեկնածուների առաջադրման փուլը։

Օգոստոսի վերջին, ամենայն հավանականությամբ՝ ամսի 31-ից, նշված մարզերում կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։ Ուշագրավ է, սակայն, որ ընդդիմադիր դաշտում այս ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ դեռ հստակություն չկա»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում