Ներքին Միտք 8 ամիս առաջ - 20:05 04-02-2026

ՀԷՑ-ի ավտոպարկի կայանատեղին տարիներ ի վեր վարձակալված է եղել սեփականատերերի մերձավորից՝ ամսական 12,7 մլն ՀՀ դրամով

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղին տարիներ ի վեր վարձակալված է եղել սեփականատերերի մերձավորից՝ ամսական 12,7 մլն ՀՀ դրամ վարձավճարով։

Միաժամանակ, ՀԷՑ-ի սեփականությունը հանդիսացող՝ նմանատիպ մեկ այլ տարածք (Երեւանում ավելի նպաստավոր տեղադիրքով) ամսական ընդամենը 127 հազար ՀՀ դրամ վարձավճարով (ուղիղ 100 անգամ պակաս) տարիներ ի վեր վարձակալության է հանձնված եղել սեփականատերերին «փոխկապակցված»՝ ՀԷՑ-ի կապալառու հանդիսացող ընկերություններից մեկին։

Երկու պայմանագրերն էլ մեր նախաձեռնությամբ՝ սահմանված ընթացակարգերով կասեցվել են։

Նոր կենտրոնակայանի թեթեւ բարեկարգման եւ առկա ենթակառուցվածքների նորացման փուլից հետո՝ մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք։

Արդյունքում ՀԷՑ-ի ֆինանսական միջոցներից տարեկան լրացուցիչ խնայողությունը կկազմի ավելի քան 150մլն ՀՀ դրամ, որը կուղղվի բաշխիչ ցանցի ենթակառուցվածքների նորացմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»