Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:01 20-01-2025

Կիևյանում կոյուղաջրերը լցվում են նկուղ․ խնդիրը տարիներ ի վեր չի լուծվում

Բնակիչները ահազանգում են, որ Կիևյան 7 հասցեում կոյուղաջրերը լցվում են նկուղը։

Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց Վարդան Ասրյանի հետ, որը Կիևյան 7 հասցեի նկուղային հատվածում ունի մերսման սրահ։

Վերջինս ասաց, որ խնդիրը արդեն 10 տարուց ավելի է, ինչ կա: Նշեց, որ մի ժամանակ 2 ամիսը մեկ էր լցվում, «ՎԵՈԼԻԱ ՋՐԻՑ» գալիս մաքրում, գնում էին․ «Այդ ժամանակ թաղապետարանին և քաղաքապետարանին հարցնում էինք, ասում էին, որ դրսի լյուկերն են լցված, խողովակները փտած են, 55 թ․ հին շենք է, դրանից հետո չեն վերանորոգել: 2-3 շաբաթ է՝ գրեթե ամեն օր լցվում է»:

Oragir.News-ի զրուցակիցն ասաց, որ այդտեղ տարածք ունեցողները ստորագրություններ են հավաքել, ուղարկել վարչապետի աշխատակազմ: Չնայած այս հարցով 10 տարի անընդմեջ դիմում են, բայց և՛ քաղաքապետարանը, և՛ համայնքապետարանը սլաքն ուղղում են «ՎԵՈԼԻԱ ՋՐԻՆ», վերջինս էլ պատասխանում է, որ իրենք ունեն վարձակալած կազմակերպություն, կարող են գալ մաքրել, բայց փոխելու համար պետք է քաղաքապետարանը բյուջե հատկացնի:

«Մինչև տեղ են հասնում, մաքրում, նորից ջրերը լցվում են շենքի ֆունդամենտի տակ, ու շենքը քանդվում է: Նկուղում սարսափելի վիճակ է, խոլերայի բուն է: Իմը մերսման սրահ է, ոչ մի փոխհատուցում չեն անում, ստիպված չենք աշխատում: Ես չգիտեմ՝ պատասխանատուն քաղաքապետարանն է, թե «ՎԵՈԼԻԱՆ», որովհետև մեկը մյուսի վրա է գցում: Մի քանի տարի առաջ քաղաքապետարանից ասացին, որ կլուծեն, Կիևյան 7-ի սկզբից լյուկեր փոխեցին, բայց շենքի բակ չմտան: Վիճակը հիմա ավելի վատ է՝ ամեն օր ջուր է լցվում: Երեկ երեկոյան նորից սկսել է ջուր դուրս գալ, չնայած որ երեկ էին մաքրել: Հիմա ես մտածում եմ՝ բերեմ նասոսներ դնեմ, գոնե իմ տարածք չմտնի»,- ասաց Վարդան Ասրյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով