Ներքին 8 ամիս առաջ - 11:21 04-02-2026

Ի՞նչ կլիներ այդ ոստիկանի հետ, եթե այդ տեսանյութը չարտահոսեր․ Վարազդատ Հարությունյան

Վարազդատ Հարությունյանը գրառում է կատարել, անդրադառնալով խոշտանգման մասին երեկ հրապարակված տեսանյութի վերաբերյալ պատկան մարմինների լռությանը․

«Գիտե՞ք, թե ինչու երեկվա հրապարակված խոշտանգման տեսանյութի առնչությամբ որևէ բարձրաստիճան պաշտոնատար անձ, նախարար, վարչապետ, հատկապես` ՄԻՊ-ը որևէ դիրքորոշում չեն հայտնել:

Շատ պարզ` հնարավորինս պետք է թեման փակել ու անցնել, քանի որ թեմայի շուրջ ցանկացած դիրքորոշում գլորելու է համակարգային դարձած խոշտանգումների ու ոստիկանական բռնությունների թեմայի ձնագնդիկն ու հանրային նոր դիալոգի առիթ է դառնալու: Սպասվող ընտրությունների շեմին դա բացասաբար է անդրադառնալու իշխանության վարկանիշի վրա:

Իսկ ի՞նչ պետք է անեն ընդդիմադիր քաղաքական ուժերն ու քաղհասարակության ներկայացուցիչներն այս տեսանյութի առնչությամբ: Պետք է հանդես գան կոնկրետ հարցադրումներով և ձևակերպեն համակարգային դարձած այս խնդրի արմատական լուծման հրամայականը:

Ի՞նչ կլիներ այդ ոստիկանի հետ, եթե այդ տեսանյութը չարտահոսեր, սակայն խոշտանգվողն աղմուկ բարձրացներ: Կլիներ, այն ինչ եղավ Սամվել Վարդանյանի հետ երկու տարի առաջ պատահած խոշտանգման դեպքով, երբ պատասխանատվության ենթարկվելու փոխարեն նրան ուղեկցող ոստիկանները պաշտոնեական առաջխաղաղացման արժանացան:

Հ. Գ. Շուտով բոլորելու է Սամվել Վարդանյանի դաժան խոշտանգման դեպքի անարդյունք քննության 2-րդ տարին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան