Ներքին 4 տարի առաջ - 00:49 31-12-2021

Բոլորն այսօր ականատեսը եղան աննախադեպ ապօրինությունների շարքին, որոնք պսակվեցին դրանց հեղինակների ֆիասկոյով. Վարազդատ Հարությունյան

Ֆիդելիս ընկերության համահիմնադիր, փաստաբան Վարազդատ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վարդենիսում տեղի ունեցած դեպքերին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Նոր վերադարձանք Վարդենիսից: Փորձեմ նկարագրել տեղի ունեցածը: Հանրապետական և տեղական ամբողջ վարչական, այդ թվում` ոստիկանական ապարատն աշխատում էր մեր դեմ:

Ավագանու անդամներին հենց նիստից բերման ենթարկելուց բռնած մինչև աշխատակազմի ղեկավարի առևանգում: Քայլ առ քայլ կոտրել ենք իրենց նախօրոք գծագրած սխեման և ստիպել հանել «ժողովրդավարի» իրենց դիմակները: Բոլորն այսօր ականատեսը եղան աննախադեպ ապօրինությունների շարքին, որոնք պսակվեցին դրանց հեղինակների ֆիասկոյով: Հատուկ շնորհակալություն բոլոր այն լրագրողներին և օպերատորներին, որոնք այսօր տեղում էին ու բարձր մակարդակով կատարեցին իրենց առաքելությունը: Առանց նրանց հաստատ հնարավոր չէր լինի այս ամենը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով