Ներքին 8 ամիս առաջ - 19:28 03-02-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում. հայտնաբերվել է արգելապատնեշին բախված Toyota

Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03.00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայում վթարված ավտոմեքենա կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանն ու գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Նշված պողոտայի թիվ 15 հասցեի մոտ՝ բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին բախված վիճակում հայտնվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենա։

Տեղում նույն վաշտի պարեկներ Էդուարդ Բաղդասարյանն ու Տիգրան Մադաթյանը ծառայություն կատարելուց հետո նշված ավտոմեքենան ավտոքարշակով տեղափոխել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

ՊԾ Երևան քաղաքի գնդում պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը, ինչպես նաև՝ արդյոք վթարի հետևանքով որևէ հիվանդանոց քաղաքացի կամ քաղաքացիներ տեղափոխվել են, թե ոչ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում