Ներքին 4 տարի առաջ - 20:21 03-10-2022

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 3-ին, ժամը 16։03-ին ահազանգ է ստացել, որ Սպանդարյան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1977 թ.), «Opel Astra» (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1972 թ.) և «VAZ-2106» (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1951 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում