Ներքին 8 ամիս առաջ - 16:49 02-02-2026

Դատարանը մերժում է մեր միջնորդությունը, ինչը հանգեցնում է իրավունքների խախտման․ Ռոման Երիցյան

Լրագրողների հետ զրույցում այսօր՝ փետրվարի 2-ին, հրավիրված ասուլիսում փաստաբան Ռոման Երիցյանն, անդրադառնալով Արցախի ներկայացուցչության սեփականության և պետական գրանցման անվավեր ճանաչելու վերաբերյալ գործընթացին, նշեց, որ իրենք մի քանի անգամ դիմել են դատարան՝ ներկայացուցչությունը ներգրավելու որպես 3-րդ անձ:

«Երևի 6-րդ անգամ է, որ դատարանը մերժում է մեր միջնորդությունը 3-րդ անձի մասնակցությունը ապահովելու համար: Խոսքը վերաբերում է Գլխավոր դատախազության կողմից ներկայացված գործին՝ Արցախի ներկայացուցչության սեփականության իրավունքի և պետական գրանցման անվավեր ճանաչելու վերաբերյալ: Գործը քննվում է վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանի կողմից»,- տեղեկացրեց Երիցյանը:

Նա ընդգծեց, որ ներկայացուցչությունը ունի սեփականության իրավունքի պետական վկայական, որի հիման վրա շենքը գրանցված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անունով՝ Հայաստանի Հանրապետությունում:

«Մենք բազմիցս դիմել ենք դատարան՝ հիմնավորելով, որ հենց պետք է ներգրավվի որպես 3-րդ անձ, սակայն դատարանը մերժել է միջնորդությունները՝ նշելով, որ այդ սուբյեկտը օրենքով նախատեսված 3-րդ անձերի ցանկում չի ներառվում», – նշեց նա:

Երիցյանի խոսքով՝ այս մերժումները զրկում են Արցախին իր դիրքորոշումը ներկայացնելու և դատարանի դատավարությանը մասնակցելու իրավունքից:

«Մենք չենք կարող մեր փաստաթղթերը ներկայացնել, մեր տեսակետը արտահայտել, քանի որ դատարանը մերժում է մեր միջնորդությունը: Սա հանգեցնում է հավասար իրավունքների խախտման», – ընդգծեց նա:

Նա ավելացրեց, որ իրենց դիրքորոշմամբ՝ շենքի սեփականության իրավունքի պետական գրանցումն ունի լիազոր ուժ, և վարչական դատարանի կողմից ներկայացուցչության ներգրավման մերժումը խոչընդոտում է օրենքի պահանջներին և պաշտպանում է միայն մեկ կողմի շահերը:

Ռոման Երիցյանը նաև ընդգծեց, որ այս գործը համարվում է պետական նշանակության հարց, քանի որ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականությանը՝ գրանցված Հայաստանի Հանրապետությունում, և պետական մարմինների կողմից ներկայացված հայցի ուսումնասիրությունը պետք է իրականացվի հավասար իրավունքներով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան