Ներքին Միտք 1 տարի առաջ - 17:26 30-04-2025

Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը գրավադրված չէ. Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը բանկում, վարկային կազմակերպությունում, որևէ այլ մարմնում կամ անհատի մոտ գրավադրված չէ։

Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ կատարել եմ փաստաբանական հարցումներ ու իրականացրել այլ ուսումնասիրություններ և ստացել հստակ տեղեկություններ, ինչպես նաև պաշտոնական պատասխան՝ նշածս գույքի նկատմամբ գրանցված գրավի իրավունքի բացակայության մասին։

Հետևաբար ներկայացուցչության շենքը ՀՀ կառավարությանն անցնելու կամ վարկի դիմաց Արցախի երրորդ նախագահի կողմից գրավադրված լինելու տեղեկությունները մտածացին են ու ոչ իրական։

Իհարկե ՀՀ կառավարությունն ունակ է ցանկացած ստորության, այդ թվում՝ սեփականության իրավունքի բացահայտ խախտման, բայց վստահ եղեք, որ անձամբ ես իրավական և ցանկացած այլ եղանակով խոչընդոտելու եմ Արցախի համար այլևս խորհրդանշական համարվող այդ շենքը ՀՀ կառավարությանն անցնելու քայլերին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան