Մամուլ 8 ամիս առաջ - 08:09 31-01-2026

ՀՖՖ-ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով փողոց անվանակոչելուն․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Լեգենդար հայ ֆուտբոլիստ, «Արարատ 73»-ի մարզիչ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն ու գավաթակիր, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի անունով Երեւանում փողոց անվանակոչելու հարցը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանում, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը։ Այս մասին իր հարցազրույցներից մեկում հայտարարել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը: Այս լուրը խիստ բացասական արձագանք է ստացել ոչ միայն հայկական ֆուտբոլում, այլեւ՝ դրսում, քանի որ Ն․ Սիմոնյանը համաշխարհային սպորտում բացառիկ հարգանք վայելող մարդ էր, որի հետ կապի մեջ են եղել համաշխարհային ֆուտբոլային աստղեր, ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ղեկավարները:

Կարծես թե Արթուր Ջանիբեկյանի եւ Արթուր Սողոմոնյանի ֆինանսավորմամբ նկարահանված ու «Արարատ 73»-ի մասին պատմող «Ոսկե դուբլ» ֆիլմն ազդել է իշխանամերձ որոշակի շրջանակների նյարդերի վրա, ու դրանում նրանք տեսել են «փափուկ ուժի» դրսեւորում: Մարդիկ սկսել են պայքարել մեր երբեմնի բոլոր հաղթանակների ու հպարտության պահերի դեմ, փոխանակ հպարտանան դրանցով եւ օգնեն հայկական արժեքները տարածելու նախաձեռնություններին: Չնայած նույն Արթուր Սողոմոնյանն ամեն պատեհ առիթով հայտարարում է, որ հեռու է քաղաքական պրոցեսներից, եւ իր բարեգործական ծրագրերի նպատակը բացառապես հայկականի տարածումն է, սակայն մերձիշխանական շրջանակները ժամանակ առ ժամանակ փորձում են գործարարի անունը կապել քաղաքական պրոցեսների հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում