Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 15:57 30-01-2026

Իմ երկիրը քաղաքականապես բռնшզավթված է Փաշինյանի կողմից, ֆիզիկապես՝ Ալիևի. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ լիագումար նիստում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ իր խոսքից առաջ որոշակի դադար է վերցրել․

«Անսովոր է լռություն «լսել» այն դեպքում, երբ սպասում ես, որ ինչ-որ մեկը պետք է խոսի, այդպես չէ՞: Այժմ դուք ունեք նույն զգացողությունը, ինչ մենք՝ հայերս, երբ սպասում ենք միջազգային հանրության արձագանքի՝ մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը հարձակում է գործում Հայ Առաքելական եկեղեցու վրա, հարձակվում է խոսքով և ուժով՝ լռություն: Ավելի քան 6 ամիս 4 եպիսկոպոսներ կալանքի տակ են՝ լռություն: Հայտնի բարերարն իր աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական եկեղեցուն և դրա համար ձերբակալվում՝ լռություն:

Մենք նախաձեռնում ենք իմպիչմենտի գործընթաց, և ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն ձերբակալվում է՝ լռություն: Կառավարության պաշտոնյաները թիրախավորում են անհատ լրագրողներին և մի ամբողջ լրատվական գործակալություններին՝ լռություն: Ձերբակալվում են բլոգերներ, նրանցից մեկը հացադուլ է հայտարարում, և վերջինիս առողջությունն այն աստիճան է վատթարանում, որ երեկ նրան դատարան են բերել անվասայլակով՝ լռություն:

Պատգամավորներին, պաշտոնաթող նախագահներին, ընդդիմադիր առաջնորդներին կամ ձերբակալում են, կամ արգելում բացակայել երկրից՝ լռություն: Այս սարսափելի փաստերի շարքը կարող եմ անվերջ շարունակել, քաղաքականապես իմ երկիրը բռնազավթված է Նիկոլ Փաշինյանի կողմից, ֆիզիկապես՝ Իլհամ Ալիևի: Իմ ավելի քան 50 հայրենակից Հայաստանում զրկված են ազատությունից իրենց քաղաքական հայացքների համար, իսկ պաշտոնական տվյալներով՝ իմ 19 հայրենակիցներ Բաքվում բանտարկության մեջ են միայն այն պատճառով, որ հայ են:

Ես ինքս ինձ համար որոշում կայացրել եմ՝ չեմ լռելու: Այժմ, տիկնայք և պարոնայք, ընտրություն կատարելու ձեր հերթն է»,- նշել է Մամիջանյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող