Ներքին Միտք 8 ամիս առաջ - 22:10 29-01-2026

Հազար Փաշինյան էլ գա ու գնա, Արցախը հայ մարդու հայրենիքն է. Էդուարդ Շարմազանով

Հայրենիքի սահմաններն անփոփոխ են, քանի որ գծվել են Աստծո կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Իսկ պետությունների սահմանները փոփոխական են, քանի որ մարդկանց կողմից են գծվում։ Հայրենիքի սահմանները ոչ փոքրանում են ու ոչ էլ ՝մեծանում։

Պետությունների սահմանները կարող են և փոքրանալ, և՝ մեծանալ։

Հայերի հայրենիքը՝ Հայկական բարձրավանդակն է։ Պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ Հայ ժողովրդի պատմության ընթացքում եղել են դեպքեր,երբ Հայոց Հայրենիքում ձևավորվել են մի քանի հայկական պետություններ։

Նման օրինակներ եղել են ինչպես անտիկ ժամանակաշրջանում/Մեծ Հայքի,Փոքր Հայքի ,Ծոփքի թագավորություններ եւ այլն/,այնպես էլ ՝միջնադարում/Բագրատունիների,Վասպուրականի Արծրունիների թագավորություններ եւ այլն/:

Ընդամենը մի քանի տարի առաջ հայ ժողովուրդն ուներ երկու հայկական պետություն՝ Հայաստանի Հանրապետություն եւ Արցախի Հանրապետություն։

Քաղաքական տգիտություն է հակադրել հայրենիք և պետություն արժեքները։

Որևէ մեկը չի կարող ինձ՝ հույն և հայ ժողովուրդների զավակիս, արգելել պատմական հայրենիքս համարել Տրապիզոնն ու Վանը։

Հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի կողմից ստեղծած պետությունների սահմանները փոփոխվել են։

Հիմա ի՞նչ. յուրաքանչյուր սահմանի փոփոխության հետ հայ մարդը պետք է նոր հայրենիք ունենա։
Աբսուրդ է, չէ՞…

Եվ վերջում…հազար Փաշինյան էլ գա ու գնա, Արցախը՝ հայ մարդու հայրենիքն է։

Հ.Գ. Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, իսկ կործանվում՝ դրա պակասի պատճառով։

Գարեգին Նժդեհ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով