Ներքին 3 տարի առաջ - 19:36 01-02-2023

Բաքվի գազը, խավիարն ու նավթը մարդու իրավունքներից կարեւոր են Արևմուտքի համար․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՆԱՏՕ-ի ու հավաքական Արևմուտքի ջատագովներ, ո՞ւր եք։

ԵՄ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն քննարկվում՝ կապված Լաչինի ճանապարհի շրջափակման հետ։

Բաքվի գազը, խավիարն ու նավթը մարդու իրավունքներից կարեւոր են Արևմուտքի համար։

Արևմտամետ «ինքնիշխաններ», ինչու՞ եք լռում, գնացեք ԵՄ դեսպանատան մոտ ձեր բողոքի արդար ձայնը բարձրացրեք։

Թե՞ դուք մասնագիտացած եք միայն ՌԴ դեսպանատան ու 102-րդ ռուսական ռազմական բազայի դեմ բողոք անելու համար։

ՔՊ -ի նիկոլականներ, դուք ու՞ր եք։

Պահանջեք ԵՄ-ից պատժամիջոցներ կիրառեն օկուպանտ Ալիևի ու Ադրբեջանի դեմ։

Օկուպանտ բառն անգամ վախենում եք արտաբերել դուք…»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով