Ներքին 8 ամիս առաջ - 11:45 28-01-2026

Մենք այսօր ունենք մեր երազած բանակը․ Մենուա Սողոմոնյան

Բանակի օրվա կապակցությամբ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելած «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեր պատմությունը պատմություն է պետականության մասին։ Եվ մեր ժողովրդի դարավոր երազանքը եղել է անկախ պետականություն ունենալն ու պահպանելը, իսկ բանակը այդ անկախության պահպանման երաշխավորն է եղել։

«Մենք այսօր ունենք մեր երազած բանակը։ Եվ մենք, մեզնից յուրաքանչյուրն ամեն ինչ պետք է անի բանակի կողքին լինելու համար։ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումն ունի իր տեսլականը հայոց բանակի զարգացմանխ հզորացման և ազգային անվտանգության վերաբերյալ»,- ասաց Սողոմոնյանը։

Նա նշեց նաև, որ և՛ Եռաբլուր այցելելն ու հարգանքի մատուցելը, և՛ տոնակատարություն իրականացնելը համադրելը մեր մշակույթին բնորոշ է եղել և խնդիր չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող