Խոսք 4 տարի առաջ - 12:07 04-12-2021

Մենք երբեք չենք մտել «Ազատագրում» շարժման մեջ․ Մենուա Սողոմոնյան

Դեկտեմբերի 3-ին «5165» կուսակցության անդամներ Մենուա Սողոմոնյանն ու Կարին Տոնոյանը հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Թե ի՞նչ են քննարկել հանդիպման ընթացքում, թեմայի շուրջ Oragir.news-ը զրուցել է կուսակցության անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք այն, թե նախագահն արդյոք կարողություն ունի՞ պրոցեսների վրա ազդելու, գիտի՞ արդյոք, թե ինչ քարտեզների շուրջ են բանակցություններն ընթանում։ Հայկական կողմի համար ո՞րն է ընդունելի և ո՞րը անընդունելի զիջում։ Հիմնական մեր զրույցը այդ թեմաների շուրջ է եղել։

Այլ քննարկումներ ևս եղել են, երկրի տնտեսական, ազգային թեմաներից ևս խոսել ենք։ Նախագահը մեզ հետ զրույցում ասել է, որ ոչ մի լիազորություն չունի որոշումների կայացման և ձևավորման գործընթացի վրա՝ նշելով, որ դա բացասական է և սահմանադրական խնդիր կա այստեղ։ Նա էլ է անհրաժեշտություն տեսնում, որ սահմանադրական փոփոխություններով ապահովվի իրավիճակ, որպեսզի իշխանության տարբեր թևերի միջև լինեն իրական փոխզսպման և հակակշիռների մեխանիզմներ»,- ասաց նա։

Նա ընդգծեց նաև հետևյալը․ «Մենք երբեք չենք մտել «Ազատագրում» շարժման մեջ։ «Զարթոնք» կուսակցությունը և մի քանի անհատներ՝ Սոֆյա Հովսեփյանը, Վազգեն Պետրոսյանը, Նաիրի Հոխիկյանը, Արա Զոհրաբյանը կազմակերպում էին բողոքի ակցիաներ։ Մեր օրակարգերի միջև կային նմանություններ և տարբերություններ։ Այսինքն՝ մենք, ի սկզբանե, միասին չենք ստեղծել «Ազատագրական» շարժում նախաձեռնություն, ու մենք էլ դրանից դուրս չենք եկել։ Պարզապես, եկավ մի փուլ, որ հանրային ճնշումը ավելի արդյունավետ իրականացնելու համար, ստրատեգիական նշանակություն ունեցող որոշումների միանձնյա կայացումը կանխելու համար անհրաժեշտ էր ավելի լայն համախմբում»։

«Մենք ունենք տարբեր ուժերի, անհատների խորհրդատվություններ։ Մարզերում էլ, Երևանում էլ տարբեր քաղաքական ուժերի հետ ունենում ենք հանդիպումներ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող