Ներքին Միտք 8 ամիս առաջ - 18:21 27-01-2026

Երբ եվրոպական որևէ երկրի ղեկավարից լսում ես, որ կանգնած են հայ ժողովրդի կողքին, ուզում ես ասել՝ խնդրում եմ, մի քիչ հեռու կանգնեք

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն այսօր ԵԽԽՎ-ում հայտարարել է, թե կանգնած են հայ ժողովրդի կողքին:

Հիշում եմ, դեռեւս 44-օրյա պատերազմի օրերից սկսած կար մի մարդ՝ իհարկե արական սեռի, որը եւս պարբերաբար հայերեն գրառումներ էր անում հայ ժողովրդի կողքին կանգնած լինելու, եւ այդօրինակ այլ մտքերով: Հետո այդ մարդը դարձավ 2022 թվականի Պրահայի «քառակողմյան» հանդիպման «խաչ բռնողը»:

Թերեւս հասկացաք, թե ում մասին էր խոսքը: Հետեւաբար, երբ եվրոպական որեւէ երկրի ղեկավարից լսում ես, որ կանգնած են հայ ժողովրդի կողքին, ուզում ես ասել՝ խնդրում եմ, մի քիչ հեռու կանգնեք:

Բայց Սանդուն նաեւ շատ հետաքրքիր մի բան է ասում. «Ես ցավով եմ հետևում Վրաստանին: Չնայած վրաց ժողովրդի խիզախությանը, որը շարունակում է պաշտպանել ժողովրդավարական արժեքները, եվրոպական ձգտումները և իր ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը, Ռուսաստանը Վրաստանին վերադարձրեց իր ուղեծիր՝ ուժեղացնելով պատերազմի հանդեպ վախը՝ ազդարարելով, որ ընտրություններում սխալ ընտրությունը կարժենա խաղաղություն։ Այժմ Հայաստանը դառնում է նույն ռազմավարության թիրախ, որն ուղղված է ինքնիշխանության թուլացմանը, ազդում է ժողովրդավարական ընտրության վրա և օգտագործում է ներքին խոցելիությունները»:

Նոււյն ռազմավարության թիրա՞խ: Այսինքն, ինչ որ մեկը հայ ժողովրդին ասում է՝ կամ այսպես կանեք, կամ չի՞ լինի խաղաղություն: Սա արդեն շատ հետաքրքիր է:

Իսկ ո՞վ է հայ ժողովրդին այդպես ասում: Այստեղ ստացվում է շատ անհարմար մի բան: Եթե ըստ Սանդուի վրացիներին այդպես ասում էին ռուսները կամ ռուսամետները, ապա ո՞վ է ըստ էության նույն բանն ասում հայ ժողովրդին:

Պարզվում է, որ հայ ժողովրդին այդպես շանտաժի են ենթարկում Ադրբեջանն ու Հայաստանում կառավարող ուժը: Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն է ասում՝ կամ կընտրեք մեզ եւ կլինի խաղաղություն, կամ՝ չի լինի:

Ըստ երեւույթին առաջինը Փաշինյանը պետք է խնդրի Սանդուին այլեւս չաջակցել իրեն, չկանգնել իր կողքին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի