Արտաքին 3 տարի առաջ - 16:00 23-02-2023

Լյուքսեմբուրգը կանգնած է հայ ժողովրդի կողքին. Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել Լաչինի միջանցքում ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ադրբեջանին Լաչինի միջանցքում ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը։ Այս մասին նշվում է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ։

Հաղորդվում է, որ Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչությունն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հանդիպմանը։ Գրառման մեջ նշվել է, որ Արցախում վատթարացող հումանիտար իրավիճակի պայմաններում Լյուքսեմբուրգը կանգնած է հայ ժողովրդի կողքին:

«Այս համատեքստում Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը»,- ասվում է հայտարարության մեջ։

Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն միևնույն ժամանակ ողջունել է Հայաստանում քաղաքացիական առաքելության տեղակայումը։

Հայտարարության համաձայն՝ Լյուքսեմբուրգը նույնպես կնպաստի առաքելության գործունեությանը, որը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը ԵՄ հանձնառության շոշափելի ապացույց է։





Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով