Արտաքին 8 ամիս առաջ - 12:27 27-01-2026

ԵՄ-ն և Հնդկաստանը կնքել են խոշոր առևտրային համաձայնագիր

Նյու Դելին և Բրյուսելը առևտրային համաձայնագիր են ստորագրել, որը կվերացնի մինչև 4 միլիարդ եվրոյի մաքսատուրքերը ԵՄ արտահանողների համար և կարող է կրկնապատկել դաշինքից Հնդկաստան առաքումները, հաղորդել է Financial Times-ը։

Պայմանագիրը, որը Բրյուսելը համարում է ամենախոշորը, կկրճատի ԵՄ-ից Հնդկաստան արտահանման 96.6 տոկոսի մաքսատուրքերը՝ նվազեցնելով եվրոպական ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների, ալկոհոլի և սարքավորումների արժեքը։ Երկու կողմերի համար զգայուն գյուղատնտեսական ոլորտները, ինչպիսիք են՝ կաթնամթերքը, շաքարավազը և որոշ մսամթերք, մնացել են անփոփոխ։

Համաձայնագիրը կնքվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի Հնդկաստան կատարած այցի ընթացքում։

«Սիրելի՛ Նարենդրա, մենք դա արեցինք։ Մենք կնքել ենք խոշորագույն համաձայնագիրը: Սա երկու հսկաների՝ աշխարհի երկրորդ և չորրորդ խոշորագույն տնտեսությունների պատմություն է», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

ԵՄ հայտարարության համաձայն՝ Նյու Դելին Բրյուսելին կտրամադրի մաքսատուրքերի զեղչեր, որոնք իր մյուս առևտրային գործընկերներից ոչ մեկը չի ստացել։ Եվրոպական մեքենաների վրա դրվող տուրքերն աստիճանաբար կնվազեն 110 տոկոսից մինչև 10 տոկոս՝ տարեկան 250,000 տրանսպորտային միջոցի քվոտայով։

Մեքենաների վրա մինչև 44 տոկոս, քիմիական նյութերի վրա՝ 22 տոկոս և դեղագործական արտադրանքի վրա՝ 11 տոկոս մաքսատուրքերը հիմնականում կվերացվեն։ Պողպատի և երկաթի վրա մինչև 22 տոկոս սակագները նույնպես կվերացվեն 10 տարվա ընթացքում։

Եվրոպական սննդամթերքի ավելի քան 36 տոկոս մաքսատուրքերը, որոնք ԵՄ-ն անվանել է արգելող, նույնպես կնվազեցվեն կամ կվերացվեն, հայտարարել է դաշինքը։

Հնդկաստանի գինու մաքսատուրքերը կնվազեն 150 տոկոսից մինչև 75 տոկոս և ի վերջո կհասնեն մինչև 20 տոկոսի, մինչդեռ ձիթապտղի յուղի մաքսատուրքերը 5 տարվա ընթացքում կնվազեն 45 տոկոսից մինչև զրո։ Վերամշակված գյուղատնտեսական արտադրանքի, ինչպիսիք են՝ հացի և հրուշակեղենի, մինչև 50 տոկոս մաքսատուրքերը նույնպես կվերացվեն։

Գործարքը ուժի մեջ մտնելուց առաջ կներկայացվի Եվրոպական խորհրդին և խորհրդարանին, ինչպես նաև Հնդկաստանի կառավարությանը հաստատման համար։ Բրյուսելի տվյալներով՝ ԵՄ-ն և Հնդկաստանը տարեկան ավելի քան 180 միլիարդ եվրոյի առևտուր են անում։

Նշենք, որ Հայաստանով անցնող Հարավ-Հյուսիս ավտոճանապարհային մեգանախագիծը նույնպես ծառայելու է Հնդկաստանի և Եվրամիության առևտրային ծրագրերի իրականացմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան