Արտաքին 4 տարի առաջ - 11:14 07-12-2021

Ռուսաստանը և Հնդկաստանը «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրության պայմանագիր են կնքել

Հնդկաստանի զինված ուժերը 7.62 մմ տրամաչափի ավելի քան 600 հազար AK-203 ինքնաձիգ կստանա։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Կալաշնիկով» կոնցեռնի մամուլի ծառայությանը։

Ռուսական ինքնաձիգները կհավաքվեն Կորվա քաղաքում գտնվող ռուս-հնդկական Indo-Russian Rifles Private Limited ձեռնարկությունում։ AK-203 ինքնաձիգների արտադրության մեկնարկին պատրաստվել են երեք տարի։ Ավելի վաղ հաղորդվել էր «Make in India» ծրագրի շրջանակում 700 հազար AK-203 ինքնաձիգ արտադրելու ծրագրերի մասին։

Ռուսական «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող ձեռնարկությունը Հնդկաստանում բացվել է 2019թ.-ին։ Ինքնաձիգների արտադրության պայմանագիրը ևս մեկ քայլ է Ռուսաստանի Դաշնության և Հնդկաստանի միջև երկարամյա և սերտ ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»