Ներքին Միտք 8 ամիս առաջ - 23:06 23-01-2026

Իշխանությունների «հարկային արդարությունը» պատժում է օրինապահին, խրախուսում է ստվերը և մրցակցային առավելություն տալիս չվճարողներին

«Սեյֆ Ինվեսթ» ընկերության տնօրեն Սերգեյ Ս. Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ կցելով Բաբկեն Թունյանի հրապարակած տեսանյութը.

Այս տեսանյութում ներկայացվածը կիսաճշմարտություն է, իսկ կիսաճշմարտությունը երբեմն ավելի վտանգավոր է, քան բացահայտ սուտը։

Այո՛, իշխանությունը փորձում է ցույց տալ, թե իբր որոշ ՓՄՁ ոլորտներում հարկային բեռը չի ավելացել։ Բայց դա վերաբերում է միայն սահմանափակ ոլորտների։

Օրինակ
Ծառայությունների ոլորտի մեծ մասում հարկային բեռը կտրուկ աճել է։
Հաշվապահական, փաստաբանական, իրավաբանական և ֆինանսական ոլորտներում այն բազմապատկվել է։

Օրինակ՝
ԱՁ հաշվապահի հարկային բեռը մեկ տարվա ընթացքում աճել է շուրջ 10 անգամ։
Սա ոչ թե բարեփոխում է, այլ՝ ուղիղ տնտեսական ճնշում։

Ամենացավալին այն է, որ այդ «հարկային արդարությունը»
պատժում է օրինապահին,
խրախուսում է ստվերը,
և մրցակցային առավելություն է տալիս չվճարողներին։

ՀՀ կառավարություն և ՀՀ Ազգային Ժողով դուք ընդունել եք օրենքը, հաշվետվություն չեք տվել դրա հետևանքների մասին և պարզապես «գնացել եք տուն», իսկ հիմա անարդար օրենքների զոհ դարձած ընկերությունները կարծես թե երկընտրանքի առաջ են, կամ միանան մյուս ստվերում աշխատող իրենց ապահով զգացող բիզնեսների դաշտին կամ պարզապես դադարեն գործունեություն իրականացնել ՀՀ-ում։

ՀՀ ֆինանսների նախարարություն

Սա հարկային քաղաքականություն չէ։

Սա պետական պատասխանատվության բացակայություն է։

Եթե ձեր նպատակը տնտեսության զարգացումն էր, ապա դուք ձախողվել եք։

Եթե նպատակը հարկերի հավաքագրումն էր ցանկացած գնով, ապա դա արդեն սոցիալական անարդարություն է, ոչ թե կառավարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում