Ներքին 3 տարի առաջ - 12:06 31-10-2022

Անահիտ Ավանեսյանը «մուզ-մուզ» ազատվում է Թորոսյանի կադրերից․ նախկինի ստվերը հանգիստ չի տալիս

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հանգիստ չի տալիս նախկինի ստվերը։ Նա կամաց-կամաց, իսկ ավելի ճիշտ՝ մուզ-մուզ ազատվում է Արսեն Թորոսյանի կադրերից։

Գուցե ոչ այնքան կոշտ մեթոդներով, որով Թորոսյանն էր ազատվում անցանկալիներից, բայց, փաստն այն է, որ Թորոսյանի կադրերը հեռանում են։

Իսկ ցանկը բավականին ընդգրկուն է՝ Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյան, ով տեղափոխվեց ՊԵԿ, Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյան, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի տեղակալ Աշոտ Սարգսյան, Առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյան, ով դարձավ Երեւանի փոխքաղաքապետ։

Այս ցանկն առաջիկայում ընդլայվելու է, ինչին մենք դեռ կանդրադառնանք։ Հանուն արդարության պետք է նշել, որ Անահիտ Ավանեսյանի բերած կադրերը մեկը մյուսից վատն են՝ ինչպես ինքն է ոլորտից կմ-երով հեռու, այնպես էլ իր կադրերն են անտեղյակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով