Ներքին 8 ամիս առաջ - 17:04 22-01-2026

Արթիկի համայնքապետարանը գնման պայմանագիր է կնքել գործող ՔՊ-ական ավագանու անդամի հետ

2025 թվականի հունիսին Արթիկի համայնքապետարանը գնման պայմանագիր է կնքել գործող ՔՊ-ական ավագանու անդամ Տիգրան Բաղդասարյանի հետ։ Մրցույթին մասնակցել է «ՃԱՆՇԻՆ» ՓԲԸ-ն՝ ի դեմս տնօրեն Տիգրան Բաղդասարյանի, և նա հաղթող ճանաչվել։

Սույն պայմանագիրը Արթիկ համայնքի Բաղրամյան փողոցի ասֆալտապատման և հիմնանորոգման աշխատանքներին է վերաբերվում։

Նշենք, որ 232 մլն. արժողությամբ ծրագրի ֆինանսավորումն իրականացվել է 2025 թվականի պետական սուբվենցիոն ծրագրի՝ ենթակառուցվածքների բարեփոխման շրջանակում։

Ուշադրության է արժանի փաստը, որ պատվիրատու-կապալառու գործարքի կողմերից մեկը տվյալ համայնքի ավագանու անդամ է, ինչը իրավական գնահատականի անհրաժեշտություն է առաջացնում շահերի հնարավոր բախման առումով։

Օրենքը որոշ դեպքերում չի արգելում ավագանու անդամի կողմից տնտեսվարող սուբյեկտի մասնակցությունը պետական կամ համայնքային գնումներին, սակայն նման գործարքները ենթակա են առավել խիստ հանրային վերահսկողության և թափանցիկության։

Խնդիրն այն է, թե արդյո՞ք պատշաճ կերպով կանխվել են շահերի բախման ռիսկերը, և ապահովվա՞ծ է եղել մրցույթի իրական մրցակցային միջավայրը։

Oragir.News-ը ֆոտոշարքով ներկայացնում է պայմանագիրը։

Հիշեցնենք, որ պարզաբանում ստանալու համար Oragir.News-ը հարցում է ուղարկել Արթիկի համայնքապետարան։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»