Ներքին 2 ամիս առաջ - 21:45 01-08-2026

Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը

Oragir.News-ի տեղեկություններով՝ Արթիկ համայնքի 4 փողոցների հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքների շինարարական մրցույթում հաղթող է ճանաչվել Արթիկի ավագանու ՔՊ-ական գործող անդամ Տիգրան Բաղադասարյանի հետ փոխկապակցվող «Ճանշին» ՓԲԸ-ն։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2026 թվականի հունիսի 15-ին, իսկ պայմանագրի արժեքը կազմում է շուրջ 173 մլն դրամ։

Գործող ավագանու անդամի հետ փոխկապակցվող ընկերության կողմից համայնքային խոշոր մրցույթում հաղթող ճանաչվելու հանգամանքը կրկին առաջ է բերում շահերի բախման հնարավորության վերաբերյալ հարցադրումներ։

Նշենք, որ 2022-2024 թվականներին «Ճանշին» ՓԲԸ-ն Արթիկ համայնքից ստացել է հարյուրավոր միլիոն դրամների պայմանագրեր։



Միաժամանակ, Oragir.News-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արթիկում համայնքային շինարարական մրցույթների անցկացման գործընթացի վերաբերյալ դժգոհություններ կան։ Մասնավորապես, որոշ մասնակիցներ պնդում են, որ մրցույթներում առկա է նույն ընկերությունների գերակշռող մասնակցություն, իսկ որոշ դեպքերում այլ ընկերություններ մրցույթից դուրս են մնում վիճահարույց հիմքերով։ Այս հանգամանքները լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու համար փորձեց կապ հաստատել ՔՊ-ական ավագանի Տիգրան Բաղդասարյանի հետ, բայց վերջինս մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։
Oragir.News-ը ֆոտոշարքով ներկայացնում է պատվիրատու և ՔՊ-ական ավագանու(կապալառուի) միջև ստորագրված պայմանագիրը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով