Ներքին 8 ամիս առաջ - 13:14 22-01-2026

Ատեստավորման ժամանակ կինը փորձել է ամուսնու փոխարեն լրացնել. Ժաննա Անդրեասյան

Էլեկտրոնային ատեստավորման առաջին տարում գրանցվել է դեպք, երբ կինը փորձել է թեստը լրացնել ամուսնու փոխարեն։ Այս մասին այսօր՝ հունվարի 22–ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Առաջին անգամ, երբ 2024 թվականին ամբողջությամբ էլեկտրոնային համակարգով իրականացրինք ատեստավորումը, ունեցել էինք դեպք, երբ մի ուսուցիչ փորձել էր այլ ուսուցչի փոխարեն լրացնել թեստը։ Ամուսիններ էին, երկուսն էլ գրանցվել էին ատեստավորման։ Կինը՝ ամուսնու փոխարեն։ Այդ դեպքը, բնականաբար, բացահայտվեց»,- պատմեց Անդրեասյանը՝ ընդգծելով, որ թվային համակարգը թույլ չի տալիս որևէ միջամտություն։

«Համակարգի հանդեպ մենք շատ ուշադիր ենք, և թվային համակարգը որևէ խնդիր չի կարող առաջացնել: Այս տարի 7,200-ից ավելի մարդ է մասնակցել, դա մեծ թիվ է, որպեսզի մենք վստահ լինենք, որ դա ոչ թե ուղղակի փորձարկված է, այլ գործող համակարգ է: Եթե որևէ խնդիր լիներ, անպայման պարզ կդառնար»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով